ՊՈՆՏՈՍ ծրագրի աշխատաժողով․ Ինչպե՞ս տիեզերքից ստացված տվյալները օգտագործել որոշումներ կայացնելիս (D.T.2.2.3)

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը համատեղ ս.թ. հունիսի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախատեսում են ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում իրականացնել բաց աշխատաժողով՝ մարզում գործունեություն ծավալող մասնագետների, ՏԻՄ ներկայացուցիչների, որոշում կայացնողների, հասարակական կազմակերպությունների, Սևանի ավազանի շուրջ հետազոտություններ իրականացնող ծրագրերի ներկայացուցիչների և այլ շահառու կողմերի համար:

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Արբանյակային դիտարկման համակարգերը, աղբյուրերը, կիրառությունները, դերը շրջակա միջավայրի մոնիթորինգի համար
  • Սևանա լճի և ջրհավաք ավազանի համար իրականացված հետազոտությունները՝ արբանյակայնի պատկերների կիրառմամբ
  • ՊՈՆՏՈՍ պլատֆորմի և գործիքակազմի ներկայացում՝ դերը Սևանա լճի մոնիթորինգի համար
  • ՊՈՆՏՈՍ ծրագրի արդյունքների և արբանյակային տվյալների դերը որոշում կայացնելու համար։