ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը հայտարարում է «Հանրային միջոցառման կազմակերպման» մրցույթ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով (BSB 889)» ծրագրի շրջանակներում:
Հանրային միջոցառումն իր մեջ ներառում է հոկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսվող ստորև ներկայացված միջոցառումները և անհրաժեշտ ծառայությունները:
- Հանրային միջոցառման կազմակերպում
- ՊՈՆՏՈՍ ծրագրի կոնֆերանս
- Ծրագրի անվանումը՝ Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով
- Ծրագրի համար և հապավումը՝ BSB889, PONTOS
- Բյուջեի տողը՝ Հանրային միջոցառման կազմակերպում
- Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր
- Վայրը՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Մարշալ Բաղրամյան 40, Երևան 0019, ՀՀ
- Հայտերի ստացման վերջնաժամկետը՝ 16.09.2022
- Միջոցառման ամսաթիվ՝ 12.10.2022
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը հայտարարում է «Հանրային միջոցառման կազմակերպման» մրցույթ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով (BSB 889)» ծրագրի շրջանակներում:
Հանրային միջոցառումն իր մեջ ներառում է հոկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսվող ստորև ներկայացված միջոցառումները և անհրաժեշտ ծառայությունները:
Մրցույթի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:
Նվազագույն պահանջներ
Ներկայացնել «հռչակագիրը» լրացված և ստորագրված (Declaration of honour on exclusion and selection criteria), փաստաթղթի ձևը ներկայացված է այստեղ:
Լրացնել և ներկայացնել կազմակերպության մասին պահանջվող տեղեկատվությունը, ներառելով և՛ տեխնիկական, և՛ ֆինանսական առաջարկները, փաստաթղթի ձևը ներկայացված է այստեղ:
Դուրս գրել հաշվարկային հաշիվ (վերաբերվում է միայն ԱԱՀ վճարողներին, կտրամադրենք հարկազատման տեղեկանք), որը պահանջվում է Ծրագրով:
Հայտերը ներկայացնելու կարգը
Առաջարկները պետք է ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ վերնագրում նշելով «Ծառայությունների մատուցում՝ հաղորդակցության համար հանրային միջոցառումների կազմակերպման համար»։
Պայմանագիր կառաջարկվի լավագույն գին և լավագույն որակ սկզբունքով։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ [email protected], +374 60 612 687: